Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշմամբ, համաձայն «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի և հիմք ընդունելով Սուրեն Գուրգենի Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Սուրեն Գուրգենի Մկրտչյանին /ծնված 15․09․1952թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,0024 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը ըստ (սեփ․ վկայական N 08112024-04-0026, ծածկագիր 04-003-0035-0042) «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
2. Փոփոխված 0,0024 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «0,0024 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 2340-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Գուրգենի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։