Այսօր: Ուրբաթ, 20 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 679
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0514-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2026 թվականի N 0514-Ա

«ՍԱՆԴԻՆԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների 2025 թվականի դեկտեմբերի 25–ին կազմված արձանագրության համաձայն, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում կատարված աշխատանքային այցի ժամանակ, հայտնաբերվել և արձանագրվել է, որ թիվ 04-018-0167-0005 կադաստրային ծածկագրով  հողամասը ենթավարձակալության իրավունքով տրամադրված է «ՍԱՆԴԻՆԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը, որտեղ առկա է եղել ավազի լվացման սարքավորում և հողամասն օգտագործվում էր ոչ նպատակային՝ առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի։ Իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել և ոչ նպատակային էր օգտագործվել 04-018-1084-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասը՝ դաշտային ճանապարհը։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2026 թվականի հունվարի 20–ին կայացվել է թիվ 0087-Ա որոշումը՝ քաղաքացի «ՍԱՆԴԻՆԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների 2025 թվականի դեկտեմբերի 25–ին կազմված արձանագրության հիման վրա 2026 թվականի հունվարի 20–ին Մեծամոր համայնքի ղեկավարի  թիվ 0081-Ա որոշման շրջանակում վարչական վարույթով գործի քննության օր է նշանակվել 2026 թվականի հունվարի 26–ին ժամը 12։00–ին, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել էր «ՍԱՆԴԻՆԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Խաչիկ Մհերի Սիմոնյանի /ստացական՝ LO131580477AM/, սակայն փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չէր ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2026 թվականի փետրվարի 29–ին ժամը 14։30–ին, որի վերաբերյալ «ՍԱՆԴԻՆԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Խաչիկ Մհերի Սիմոնյանը կրկին ծանուցվել է  /ստացական՝ LO131741677AM/, որը ստանալուց հետո Ընկերության ներկայացուցիչ Արթուր Նարինյանը ներկայացել է գործի քննությանը։

Նիստի ընթացքում Արթուր Նարինյանը պարզաբանել է, որ Ընկերության կողմից ավազի արդյունահանում չի իրականացվել նշված հողամասում, ավելացնելով, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ փաթեթը ներկայացրել էր Մեծամորի համայնքապետարան։ Բացի այդ Արթուր Նարինյանը հանձնաժողովին է ներկայացրել նշված տարածքի և հարակից ճանապարհի արբանյակային լուսանկարները, որտեղ հստակ տեսանելի են, որ ավազի արդյունահանում այդ տարածքում չի իրականացվել և ոչ մի ճանապարհ չի քանդվել, առաջարկելով օրենքով սահմանված կարգով որոշում կայացնել՝ վարչական վարույթը կարճելու մասին։ 

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, սույն օրենքով սահմանված կարգով,  իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի բ/ ենթակետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.«ՍԱՆԴԻՆԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ  հարուցված թիվ 07/26 վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ  մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner