Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վարազդատ Մելիքի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Վարազդատ Մելիքի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 04212AJJB8YS, կադ. ծածկագիր՝ 04-071-0058-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 25-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարազդատ Մելիքի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։