Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հաշվի առնելով քաղաքացի Գարիկ Ջիվանի Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N 2780)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Գարիկ Ջիվանի Մկրտչյանին Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքում 1-ին թաղամաս, 38/60 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-003-0033-0157/ տալ նոր կառուցված բնակելի տան, ավտոտնակի և պարսպի ավարտական ակտ (ավարտական ակտի թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքացի Գարիկ Ջիվանի Մկրտչյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239266 հաշվեհամարին մուծել 20.000 (քսան հազար) դրամ տեղական տուրք` ավարտական ակտ տալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Ջիվանի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: