Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի հունվարի 20-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի 18-րդ փողոցի 1 հասցեում ( 500 և ավել քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335213071 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։