Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Պետեր Յանոտիկի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում Պետեր Յանոտիկին առուվաճառքի պայմանագրով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04132LKHEK79, կադ. ծածկագիր 04-034-0048-0005/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք Գետաշեն բնակավայր, 8-րդ փողոց, 20 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պետեր Յանոտիկին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։