Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Սեդրակի Գրիգորյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Գագիկ Սեդրակի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04232KKADULS, կադ. ծածկագիր՝ 04-073-0045-0012, 0.04228հա մակերեսով, առանձնացվող հատված 5/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա բնակավայր, 13-րդ փողոց, 1/4 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Սեդրակի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։