Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռոզա Վոլոդյայի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Ռոզա Վոլոդյայի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04232GBHQPRM, կադ. ծածկագիր՝ 04-073-0017-0007/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա բնակավայր, 12-րդ փողոց, 13 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Վոլոդյայի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։