Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Խաչատուր Սահակի Հակոբյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Խաչատուր Սահակի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04072AWAJCVA, կադ. ծածկագիր՝ 04-072-0033-0005/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արտագերս բնակավայր, 2-ին փողոց, 16 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Սահակի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։