Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, 2022 թվականի հունիսի 24-ի N144 որոշմամբ սահմանված կարգով, ինչպես նաև «Զավեն Բաղդասարյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 19-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ « Զավեն Բաղդասարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր Մաշտոցի փ․, 50/1 հասցեում (մինչև 38 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ «Զավեն Բաղդասարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006715 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։