Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը և 2022 թվականի հունիսի 24-ի N144 որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև «Տիգրան Մանավազյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունիսի 13-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Տիգրան Մանավազյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի հրապարակ 6 (մինչև 26 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ «Տիգրան Մանավազյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007069 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։