Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Շավարշ Խաչատուրի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Շավարշ Խաչատուրի Գևորգյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04142JPQBN6K, կադ. ծածկագիր՝ 04-039-0020-0069/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Եղեգնուտ բնակավայր, 11-րդ փողոց, 11 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շավարշ Խաչատուրի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։