Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի  Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արման Գևորգի Բադալյանի դիմումը,  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի  առաջարկությունը 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.  Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Արման Գևորգի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 1,1023 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական  N 04022020-04-0024, ծածկագիր 04-067-0465-0003/ 0,25 հա նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի՝  անասնաշենք կառուցելու  համար:
2. Փոփոխված 0,25 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Գևորգի Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: