Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04182HE37YCM, կադ. ծածկագիր՝ 04-063-0014-0002 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։