Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վահե Հակոբի Ղազարյանի 2026 թվականի փետրվարի 8-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 12-ի թիվ 02 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի 17/4 փողոց, 17 տուն հասցեի բնակիչ Մարինե Հովհաննեսի Կարապետյանի (ծնված՝ 22․10․1967թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Մարինե Հովհաննեսի Կարապետյանի (ծնված՝ 22․10․1967թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել որդուն՝ Վահե Հակոբի Ղազարյանին (ծնված՝ 31․03․1998թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահե Հակոբի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։