Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Միքայել Մխիթարի Պետոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Արշակ Մխիթարի Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 2-րդ թաղամասի 4-րդ փողոց, 42 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,22800 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1964 թվականին կառուցված 52,0 ք/մ բնակելի տան, 1964 թվականին կառուցված 17,2 ք/մ բնակելի տանը, 1964 թվականին կառուցված 7,1 ք/մ խորդանոցի նկատմամբ Միքայել Մխիթարի Պետոյանի /ծնված 10․06․1968թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Միքայել Մխիթարի Պետոյանի /ծնված 10․06․1968թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 2-րդ թաղամասի 4-րդ փողոց, 42 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,22800 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1964 թվականին կառուցված 52,0 ք/մ բնակելի տան, 1964 թվականին կառուցված 17,2 ք/մ բնակելի տանը, 1964 թվականին կառուցված 7,1 ք/մ խորդանոցի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,038 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-070-0113-0013/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Միքայել Մխիթարի Պետոյանին /ծնված 10․06․1968թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միքայել Մխիթարի Պետոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Արշակ Մխիթարի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։