Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Զաքար Սերգեյի Ադամյանի կողմից լիազորված անձ՝ Նարինե Սերգեյի Ադամյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Զաքար Սերգեյի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04003MXJQQHG, կադ. ծածկագիր՝ 04-003-0028-0007, 0.0466 հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 2/9 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զաքար Սերգեյի Ադամյանի կողմից որպես լիազորված անձ՝ Նարինե Սերգեյի Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։