Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 12-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N254 որոշման N3 հավելվածը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Թագվոր Օնիկի Սամվելյանին տրամադրել դրամական պարգևատրում 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ից 28-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կայացած "U.S. Open Chess Championship 2023" 58-րդ մրցաշարին՝ 10 տարեկանների պայքարում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու համար։
2․Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում և գումարը փոխանցել 19300184388000 հաշվեհամարին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։