Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Փշատավան գյուղի 1–ին փողոց 40/5 հասցեում գտնվող անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N07012026-04-0065, 2026 թվականի հունվարի 07) անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Փշատավան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Փշատավան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |