Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 սեպտեմբերի 2022 թվականի N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄ ԱՅՆՔՈ ՒՄ2022 ԹՎԱԿ ԱՆ Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)

Ս/թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:30 ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերի՝ «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Ամասիա, Արգավանդ, Արևիկ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Փշատավան, Տարոնիկ և Մրգաշատ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցման», «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան և Շենավան բնակավայրերի մանկապարտեզների կառուցման, Բամբակաշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Ակնալիճ բնակավայրի մանակապարտեզի մասնակի վերանորոգման, և ջեռուցման համակարգի կառուցման, Եղեգնուտ, Արազաւի բնակավայրերի մանկապարտեզների և Ջանֆիդա բնակավայրի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի ջեռուցման համակարգերի կառուցման», «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի հիմնանորոգման և Մեծամորի մշակույթի տան մեծ դահլիճի վերանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման և կահավորման», «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի, Բամբակաշատ բնակավայրի Բամբակաշատ-Նոր Արմավիր, Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածների հիմնանորոգման։ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի «Ակադեմիայի», «Վարդանի», Արտաշար բնակավայրի «Ախթամար», Վարդանաշեն բնակավայրի «Գյուղի սկզբի», Արազափ բնակավայրի «Զաստավի» Արևիկ բնակավայրի «Հովիկի», Մրգաշատ բնակավայրի «ճլլիկներ 2-րդ», Մարգարա բնակավայրի «3-րդ փողոցի», Արմավիր բնակավայրի «Գագիկի տան մոտ», Տարոնիկ բնակավայրի «Տրուբի», Արգավանդ բնակավայրի «Վալոդի», Բամբակաշատ բնակավայրի «Բաշնիայի», Փշատավան բնակավայրի «Ամարի գոմի մոտ», Ջրաշեն բնակավայրի «Սարի տակի», Ակնալիճ բնակավայրի «Կրակակետի», Երասխահուն բնակավայրի «Ղաչաղի», Նոր Արմավիր բնակավայրի «Ստյոպի հողի տակի», Այգեշատ բնակավայրի «Կոկոփ» խորքային հորերի վերականգնման», «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1֊ին թաղամասի 2Բ1, ՅԲ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, ՅԲ շենքերի վերելակների փոխարինման» աշխատանքների շրջանակներում նախատեսվող հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ։ Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, վարչական ղեկավարներ, ինչպես նաև կազմակերպությունների աշխատակիցներ։ Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը՝ ներկայացնելով ծրագրերի ուղղությամբ տարված աշխատանքների և ծրագրերի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություններ։ Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանություն և դրական կարծիք ծրագրերի կատարման վերաբերյալ։



Կից փաստաթղթեր՝
(484.13 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner