Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանի պահանջները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2025 թվականի օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի ջրամատակարարում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
2.Աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարությունների հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
3․Մրցույթի անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետ՝ Նունե Քոչարյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: