Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Ալեք Աբրահամյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Ալեք Վազգենի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Մրգաշատ բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-067-0399-0006/ 0,58 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալեք Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։