Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177- Ն որոշումը, ինչպես նաև «Արմեն Հակոբյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 29 -ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Արմեն Հակոբյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս թիվ 2 խանութ (200-500 քառակեւսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն :
2.«Արմեն Հակոբյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 100000(հարյուր հազար)ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից :