Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով «ՀԱԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զաքարյանի 2025 թվականի մայիսի 1-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մեծամոր համայնքի կողմից 2025 թվականի մայիսի 15-ին տրված N ՆԹ-3454-25 նախագծման թույլտվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9․4 կետում նշված «31%-ը» թիվը փոխարինել «մինչև 0,4» բառերով,
2) 9․5 կետում նշված «44․1%-ը» թիվը փոխարինել «մինչև 40%» բառերով,
3) 9․6 կետում կարդալ «60%» թիվը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։