Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով «ԷՎԵՐԼԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հայկ Սամսոնի Պողոսյանի 2025 թվականի հունիսի 13-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում «ԷՎԵՐԼԵՆԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2,8 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 16042025-04-0035, ծածկագիր 04-093-0206-0026) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմատուն կառուցելու համար:
2. Փոփոխված 2,8 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |