Այսօր: Երկուշաբթի, 9 Մարտի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 271
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0677-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2026 թվականի N 0677-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Մարգարա բնակավայրի բնակիչ՝ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի դիմումը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, 1-ին փողոց, 38 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2500 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 169,70 ք/մ բնակելի տան, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 53,30 ք/մ անասնաշենքի, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 77,50 ք/մ ծածկի նկատմամբ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի /ծնված 08․03․1965թ․/, Սոֆիկ Մարտինի Գարեգինյանի /ծնված 13․05․1970թ․/, Ռուբիկ Անդրանիկի Գալստյանի /ծնված 03․07․1989թ․/ և Ռոման Անդրանիկի Գալստյանի /ծնված 15․03․1991թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ  Անդրանիկ Ստեփանի Գալստյանի /ծնված 08․03․1965թ․/, Սոֆիկ Մարտինի Գարեգինյանի /ծնված 13․05․1970թ․/, Ռուբիկ Անդրանիկի Գալստյանի /ծնված 03․07․1989թ․/ և Ռոման Անդրանիկի Գալստյանի /ծնված 15․03․1991թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, 1-ին փողոց, 38 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2500 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 169,70 ք/մ բնակելի տան, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 53,30 ք/մ անասնաշենքի, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 77,50 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ 1993 թվականին կառուցված 24,80 ք/մ լողավազանը և 2007 թվականին կառուցված 35,50 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Ստեփանի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner