Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Կոլյա Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 6-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Կոլյա Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայր 17 փ․, 1տ․, հասցեում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
2. «Կոլյա Ավետիսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007044 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 30 000 ( երեսուն հազար ) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։