Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Սարիբեկ Կամոյի Հունանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում Սարիբեկ Կամոյի Հունանյանին / ծնված 31․12․1955թ․/ և Գյուլնարա Վարդգեսի Հունանյանին / ծնված 25․08․1955թ․/ սեփականության իրավունքով պատկանող Ջանֆիդա բնակավայրի Ռ․ Գասպարյան փողոց 34/2 հասցեում գտնվող 0,0303 հա / կադաստրային ծածկագիր 04-083-0056-0012/ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարիբեկ Կամոյի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։