Առաջարկներ
ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
ՎՈԼՈԴՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
09 հունիս 2025
Ծրագրի իրականացման շնորհիվ նշված երթուղուց օգտվողները կունենան ամենակարևորը ապահով, անվտանգ և հարմարավետ վայր՝ երթուղայինին սպասելու ժամանակ, ինչի շնորհիվ կբարձրանա բնակավայրի սոցիալ-տնտեսական վիճակը
616
Այլ
«Արցախյան ազատամարտում զոհվածներին» նվիրված հուշարձանների հարակից տարածքի բարեկարգում
ՇՈՒՇԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
06 հունիս 2025
«Արցախյան ազատամարտում զոհվածներին» նվիրված հուշարձանների հարակից տարածքի բարեկարգում
713
Կանաչ համայնք և բարեկարգում
ԶԱՐԹՈՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՆԳԱՌ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՔԱՋԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
06 հունիս 2025
Ծրագրի իրականացման շնորհիվ նշված երթուղուց օգտվողները կունենան անվտանգ և հարմարավետ վայր՝ երթուղային տրանսպորտին սպասելու ժամանակ , ինչի շնորհիվ կբարձրանա բնակավայրի սոցիալ-տնտեսական վիճակը
398
Տրանսպորտ
Ֆուտբոլի դաշտի բարեկարգում
ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
06 հունիս 2025
Ես՝ Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Արմեն Արմենակյանս, մասնակցելով ծրագրին , առաջարկում եմ բարեկարգել Արևիկ բնակավայրում առկա ֆուտբոլի դաշտը, ինչի արդյունքում կստեղծվի անվտանգ, հարմարավետ և ոգեշնչող միջավայր մարզասեր երեխաների և երիտասարդների համար:
627
Կանաչ համայնք և բարեկարգում
Տեսակավորման աղբամանների և այգու տարածքում նստարանների տեղադրում
ՆԱԶԱՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ
05 հունիս 2025
Առաջարկում ենք Նոր Արտագերս համայնքում տեղադրել տեսակավորման աղբամաններ՝ թղթի, ապակու և պլաստիկե իրերի համար։ Այս քայլը կնպաստի աղբի տեսակավորման մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև կնպաստի բնապահպանական խնդիրների նվազեցմանը և մաքուր և բարեկարգ համայնքի ստեղծմանը։ Բացի այդ, համայնքում առկա փոքրիկ այգում, որը գտնվում է հուշարձանի մոտ, բացակայում են նստարաններ, ինչը սահմանափակում է բնակիչների դրսում որևէ գործողություն իրականացնելը։ Առաջարկում ենք նաև այգու տարածքում տեղադրել նստարաններ։
25
Կանաչ համայնք և բարեկարգում
<<Գրքի ուժը՝ մեր համայնքում>>
ԷԼԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ
05 հունիս 2025
Ինչպես Բելինսկին է ասել՝ մեծագույն գանձը լավ գրադարանն է։ Ես Էլենն եմ Մելիքյան, սովորում եմ ավագ դպրոցի 10֊րդ դասարանում։ Ունեմ շատ հետաքրքրություններ, բայց գիրքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ կյանքում: Գիրքն իմ տարերքն է. սիրում եմ կարդալ ու շատ եմ կարդում տարբեր հեղինակների ու ժանրերի ստեղծագործություններ։ Առանձնահատուկ զգացողություն եմ ունենում, երբ գիրքը զգում եմ. էջերը թերթելիս շնչում եմ յուրաքանչյուր գրքին բնորոշ հոտը, անհամբեր սպասումով եմ ավարտում ընթերցանությունն ու անսահման տպավորություններով փակում գիրքը, նորը, դեռևս անհայտը, բացելու անհագ ցանկությամբ։ Ուզում իմ հասակակիցները ևս սիրեն գիրքը, սովորեն սիրով ընթերցել։ Իմ առաջարկ֊ծրագիրն էլ հենց միտված է խրախուսելու ընթերցանությունը, արթնացնելու կամ զարգացնելու սերը գրքի նկատմամբ։ Ծրագրի նպատակն է Մեծամորի Մշակույթի տան գրադարանի գրքային ֆոնդի համալրում եւ համապատասխան միջավայրի ստեղծում։ Մշակույթի գրադարանը գործում է 1972 թվականից ի վեր։ Գրքային ֆոնդը կազմում է մոտ 33000 գիրք, որից շուրջ 20000-ը հին գրքեր են։ Ընթերցողների թիվը տարվա կտրվածքով կազմում է 1200-ը։ Հիմնականում գրադարանից օգտվում են դպրոցականները։ Նրանք ոչ միայն Մեծամոր քաղաքից են, այլեւ՝ համայնքից։ Գրադարանը համագործակցում է համայնքի շուրջ 13 գրադարանների հետ, ամսական տրամադրում է գրքեր՝ որոշակի ժամկետներում ետ վերադարձնելու նպատակով։ Ընթերցասերները դժգոհում են գրքերի անմխիթար վիճակից, գրադարանի ոչ տրամադրող միջավայրից։ Գրադարանը նոր գրականությամբ հարստացնելու, գեղեցիկ ու հարմարավետ միջավայր ստեղծելու կարիք ունի։ Այս ծրագիրը հանդիսանում է համայնքային կրթության խթան։ Այն հնարավորություն կտա ոչ միայն Մեծամորի, այլեւ համայնքի երիտասարդներին օգտվել հարուստ ու նոր գրադարանից, կմեծացնի նրանց հետաքրքրությունը գրականության նկատմամբ, հաճելի գրադարանային միջավայրը տրամադրող կլինի ընթերցանության համար։ Կարեւոր եմ համարում գրադարանին տրամադրել տեխնիկական միջոցներ՝ նոթբուք, պրայեկտոր, բուֆեր, գրադարանում միջոցառումներ կազմակերպելու, գրքերի հեղինակների, բանախոսների հետ զրուցներ ունենալու համար։ Իսկ ինչ վերաբերում է հարմարավետությանը, ապա առաջարկում եմ ձեռք բերել հարմարավետ պուֆիկներ, կլոր սեղան իր աթոռներով՝ գրքային քննարկումների համար, սեղանի ինտելեկտուալ, զարգացնող խաղեր, որոնք հնարավորություն կտան մեզ՝ երիտասարդներիս անցկացնել հետաքրքիր ու արդյունավետ ժամանց համայնքի կենտրոնում՝ Մեծամորում։ Այսպիսով Գրքի ուժը՝ մեր համայնքում, ծրագիրը ոչ միայն Մեծամորի, այլեւ համայնքի բարօրության համար է։ Այն կհամախմբի համայնքի երիտասարդներին մեկ տաքուկ տանիքի տակ ու կնպաստի նրանց կրթությանն ու զարգացմանը։
106
Մշակույթ և ժառանգություն
Նոր Կեսարիա բնակավայրում մշակույթի տանը գտնվող մարզադահլիճի վերանորոգում
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՈՆԱԳԱՆՅԱՆ
05 հունիս 2025
Մարզադահլիճը գտնվում է Նոր Կեսարիա բնակավայրի մշակույթի տան շենքում: Մարզադահլիճի մակերեսը կազմում է 160 ք.մ., գտնվում է բավարար վիճակում և ունի վերանորոգման կարիք` պատերի և առաստաղի հարթեցում և ներկում, փայտե հատակի իրականացում, օդափոխության համակարգի տեղադրում և լուսավորության անցկացում, մետաղապլաստե և երկաթյա դռների տեղադրում: Նշված աշխատանքների ծախսերի ճշտման համար պետք է կատարվի նախագիծ-նախահաշվի կազմում: Ծրագրի իրականացումը կնպաստի սպորտի զարգացմանը բնակավայրում, քանի որ բնակավայրում գործում է պրոֆեսիոնալ խառը մենամարտերի MMA սպորտաձևը, որին հաճախում են ինչպես բնակավայրի երեխաները, այնպես էլ հարևան՝ Շենավան և Բերքաշատ, բնակավայրի երեխաները: Ծրագրի իրականացման շնորհիվ կունենանք ավելի բարվոք մարզադահլիճ երեխաների պարապմունքների անցկացման համար, որը կնպաստի առողջ ապրելակերպի և մարզական ոգու բարձրացմանը:
612
Շինարարություն
«Նորապատ բնակավայրի մշակույթի տան ջեռուցման և ջերմամեկուսացման արդիականացում»
ԲԱԲԿԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
30 մայիս 2025
Ստեղծել անվտանգ, հարմարավետ և ամբողջ տարի օգտագործելի մշակութային տարածք Նորապատ բնակավայրի համար՝ ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգի ներդրմամբ և շենքի ջերմամեկուսացմամբ։ Նորապատ բնակավայրի մշակույթի տունը գործում է որպես բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն, որտեղ անց են կացվում միջոցառումներ, պարապմունքներ, երեխաների խմբակներ, համայնքային հավաքներ։ Մշակույթի տան ջեռուցման և հովացման համակարգը բացակայում է, իսկ պատուհաններն ու դռները այնքան հին են, որ ջերմությունը պահպանելը գրեթե անհնար է։ Սա խոչընդոտում է համայնքի մշակութային կյանքին և երիտասարդների ներգրավմանը։ Այս ծրագիրը կլուծի երկու հիմնախնդիր միաժամանակ՝ ջեռուցում, հովացում և ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ մշակույթի տունը կդառնա տարվա բոլոր եղանակներին գործունակ ու հյուրընկալ տարածք։ ՆՊԱՏԱԿԸ՝ Մշակույթի տան ջեռուցման, հովացման և ջերմամեկուսացման համակարգերի ներդրման միջոցով բարելավել Նորապատ բնակավայրի մշակութային կյանքի որակը, ակտիվացնել բնակչության մասնակցությունն ու խթանել մշակութային կայուն զարգացումը։ Թիրախային խմբեր. 1 Նորապատ բնակավայրի բոլոր բնակիչները 2 Երիտասարդներ, աշակերտներ, մշակույթի տան խմբակների մասնակիցներ 3 Մշակութային միջոցառումների կազմակերպիչներ և այցելուներ
774
Այլ
Մեծամորի 3-րդ թաղամասում կանաչ տարածքների ոռոգման համակարգի ստեղծում
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
23 մայիս 2025
Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասի կանաչ գոտիների ոռոգման համակարգի ներդրում՝ բնակիչներին, համայնքային սպասարկող ծառայություններին՝ կանաչապատ տարածքների պահպանման և բարելավման նպատակով:
Ոռոգման համակարգի բացակայության պատճառով, տեղի բնակիչները ստիպված են օգտագործել խմելու ջուրը կանաչապատ տարածքների պահպանման համար, ինչը ոչ միայն անարդյունավետ է ջրի ռեսուրսների կառավարման տեսանկյունից, այլև խորացնում է ջրի պակասի խնդիրը, որը վնասում բնական էկոհամակարգերին։
Առաջարկի նպատակներն են՝
1. Ստեղծել և բարելավել կանաչապատ տարածքների պահպանման մակարդակը
2.Նվազեցնել ջրասպառման և մարդկային ռեսուրսների ծախսերը
3.Ստեղծել կայուն և էկոլոգիապես պատասխանատու ոռոգման մեխանիզմներ:
Խնդիրները, որոնք լուծվելու են առաջարկի արդյունքում՝
1. Անբավարար ոռոգման պատճառով չորացող կանաչ գոտիների վերականգնում
2.Տարածքի հիգիենիկ և գեղագիտական վիճակի բարելավում
3. Տաք եղանակին փոշու նվազեցում:
Առաջարկի իրականացման ժամանակ իրականացվող գործողությունները՝
1.Տարածքի տեխնիկական ուսումնասիրություն
2. Ջրագծերի տեղադրում
3. Կաթիլային կամ ցողունային համակարգերի մոնտաժ
4. Թեստավորում և շահագործման հանձնում
5. Կանաչապատ տարածքներում նստարանների տեղադրում:
Առաջարկվում է ոռոգումն իրականացնել Մեծամոր քաղաքի եկեղեցու տարածքում գտնվող խորքային հորից։
Ծրագրի ակնկալվող արժեքը 5 000 000 ՀՀ դրամ է :
159
Կանաչ համայնք և բարեկարգում