Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Էդո Վրացի» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 21-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Էդո Վրացի» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր 1-ին փողոց թիվ 47/1 հասցեում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:
2.«Էդո Վրացի» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն համար 900335237179 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էդո Վրացի» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։