Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայսատանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացի Շահում Ստեփանի Գրիգորյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել, քաղաքացի՝ Շահում Ստեփանի Գրիգորյանին 2024 թվականի հունվարի 16-ին ժամը 11։30-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։