Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Լյովա Հրաչի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում Լյովա Հրաչի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04022SPZJABX, կադ. ծածկագիր՝ 04-088-0022-0010/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ալաշկերտ բնակավայր, 3-րդ փողոց, 33 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյովա Հրաչի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։