Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշմամբ հաստատված N2 Հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Անուշ Սերյոժայի Նահապետյանի 2025 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 3-րդ փողոց, 28 բնակելի տուն հասցեում գտնվող Անուշ Սերյոժայի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,00181 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 04-075-0046-0001) սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է որպես Մեծամոր համայնքի սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և հողամասը հանդիսանում է Անուշ Սերյոժայի Նահապետյանի սեփականություն:
2. Կադաստրային քարտեզում ուղղված 0,00181 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |