Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 035-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՇԱՏԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,5787 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 63-րդ և 89 րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և  կետով և հիմք ընդունելով Մեծամոր  համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1․ Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր  համայնքի Փշատավան գյուղի 1-ին փողոց 40/5 հասցեում գտնվող՝  04-095-0071-0020  կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,5787 հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner