Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 63-րդ և 89 րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր համայնքի Փշատավան գյուղի 1-ին փողոց 40/5 հասցեում գտնվող՝ 04-095-0071-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,5787 հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|