Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Վարդանուշ Կարապետի Մարությանին/ծնված 18․05․1951թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,25 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,29714 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,04714 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04714 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0131-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականությանիրավունքով տրամադրել Վարդանուշ Կարապետի Մարությանին /ծնված 18․05․1951թ․/, Ռուզաննա Ռազմիկի Թադևոսյանին/ծնված 24․04․1975թ․/ և Վարսենիկ Ռազմիկի Թադևոսյանին/ծնված 03․12․1976թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարդանուշ Կարապետի Մարությանի /ծնված 18․05․1951թ․/, Ռուզաննա Ռազմիկի Թադևոսյանի /ծնված 24․04․1975թ․/ և Վարսենիկ Ռազմիկի Թադևոսյանի /ծնված 03․12․1976թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդանուշ Կարապետի Մարությանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։