Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Էդո-վրացի» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 13-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Էդո-վրացի» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր 1-ին փողոց թիվ 47/1 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. «Էդո-վրացի» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335005733 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 9000 (ինը հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էդո-վրացի» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։