Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաֆիկ Արամյանի լիազորված անձ հանդիսացող Վաչիկ Քոչարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաֆիկ Արայի Արամյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0350-0002/ 0,7782 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Արայի Արամյանի լիազորված անձ հանդիսացող Վաչիկ Քոչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։