Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Ֆենյա Արսենի Ավետիսյանի կողմից լիազորված անձ՝ Գայանե Տոնականի Արոյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1995 թվականին կառուցված 115,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 35,6 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 2,9 ք/մ աստիճանի նկատմամբ Ֆենյա Արսենի Ավետիսյանի /ծնված 12․11․1962թ․/ սեփականության իրավունքը:

2.  Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ֆենյա Արսենի Ավետիսյանի /ծնված 12․11․1962թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1995 թվականին կառուցված 115,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 35,6 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 2,9 ք/մ աստիճանի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆենյա Արսենի Ավետիսյանի կողմից լիազորված անձ՝ Գայանե Տոնականի Արոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner