Այսօր: Ուրբաթ, 20 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 668
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2026 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԼԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների 2025 թվականի դեկտեմբերի 25–ին կազմված արձանագրության համաձայն, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում կատարված աշխատանքային այցի ժամանակ, հայտնաբերվել և արձանագրվել է, որ քաղաքացի Կարլեն Սահակյանին պատկանող 1,8527հա թիվ 04-072-0118-0049 կադաստրային ծածկագրով  հողամաս, որտեղ պարզվել է, որ նշված հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարզեցված եղանակով փոփոխվել է՝ արդյունաբերության, ըբդերքօգտագործմանր այլ արտադրական նշանակության հողամասի՝ ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար, սակայն այն օգտագործվել էր ոչ նպատակային նշանակությամբ՝ կատարվել է ավազի արդյունահանում և տեղադրված էին ինքնակամ կառույցնել՝ ավազի լվացման սարքավորումներ։ Արձանագրությունը կազմելու պահին հողամասում աշխատակիցներ չեն եղել։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2026 թվականի հունվարի 20–ին կայացվել է թիվ 0087-Ա որոշումը՝ քաղաքացի Կարլեն Խաչատուրի Սահակյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

  

2. Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների 2025 թվականի դեկտեմբերի 25–ին կազմված արձանագրության հիման վրա 2026 թվականի հունվարի 20–ին Մեծամոր համայնքի ղեկավարի  թիվ 0087-Ա որոշման շրջանակում  վարչական վարույթով գործի քննության օր է նշանակվել 2026 թվականի հունվարի 30–ին ժամը 15։30–ին, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել էր Կարլեն Խաչատուրի Սահակյանը /ստացական՝ LO131580473AM/, սակայն փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չէր ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2026 թվականի փետրվարի 09–ին ժամը 12։00–ին, որի վերաբերյալ Կարլեն Խաչատուրի Սահակյանը կրկին ծանուցվել է  /ստացական՝ LO131741681AM/, որը ստանալուց հետո Կարլեն Խաչատուրի Սահակյանը ներկայացել է գործի քննությանը։

Նիստի ընթացքում Կարլեն Խաչատուրի Սահակյանը պարզաբանել է, որ իր կողմից ավազի արդյունահանում չի իրականացվել, ինքը ձկնաբուծական լճակը կառուցելու համար կապալի պայմանագիր է կնքել  «ԷՔՍՊՐԵՍ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որն էլ իրականացրել է շինարարական աշխատանքները, իսկ դրա ընթացքում հանված թափոնները՝ հողային հանույթի տեսքով, համաձայն իրենց միջև կնքնված պայմանագրի՝ տեղափոխել է իր տարածք՝ այն վերամշակելու նպատակով։ Հայտնել է նաև որ իր հողամասը գտնվում է անմիջապես «ԷՔՍՊՐԵՍ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հարևանությամբ, իր հողատարածքում ինքնական տեղադրված ավազի լվացման սարքավորումներ առկա չեն, դրանք գտնվում են նշված ընկերությանը պատկանող հողատարածքումի՝ հանձնաժողովին ներկայացնելով կապալի պայմանագիրը, առաջարկելով օրենքով սահմանված կարգով որոշում կայացնել՝ վարչական վարույթը կարճելու մասին։ 

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, սույն օրենքով սահմանված կարգով,  իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի բ/ ենթակետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կարլեն Խաչատուրի Սահակյանի նկատմամբ  հարուցված թիվ 04/26 վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ  մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner