Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Պրիստիժ Պետրոլ» ՍՊԸ-ի 2025 թվականի մայիսի 15-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Պրիստիժ Պետրոլ» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվություն։
2․ «Պրիստիժ Պետրոլ» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007069 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։