Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 117-Ն
 

Զեկ. ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին 
կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով 
և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել  9983,2  հազար ՀՀ դրամով։

2) Ծախսային մասով․

04-5-1(Ճանապարհային տրասպորտ) նախահաշվի 

4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 14400,0   հազար ՀՀ դրամ

06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

4657  (այլ կապիտալ դրամաշնորներ) հոդվածին ավելացնել 5000,0 հազար ՀՀ դրամ  

5411 (Հող) հոդվածին ավելացնել 1700,0 հազար ՀՀ դրամ 

06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի

 5112 (Շենքների և շինությունների կառուցում)  հոդվածից պակասեցնել  1700․0 հազար ՀՀ դրամ։

 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 9983,2  հազար ՀՀ դրամ

10-7-1  (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի

4729 (Այլ նպաստներ բյուջեից)  հոդվածից պակասեցնել  19400.0  հազար ՀՀ դրամ

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner