Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Դրաստամատ Ռաֆիկի Սարգսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Դրաստամատ Ռաֆիկի Սարգսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04192TQPWTB9, կադ. ծածկագիր՝ 04-067-0119-0022/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 10-րդ փողոց, 29 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դրաստամատ Ռաֆիկի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։