Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի մայիսի 27-ի N 5/01․8/6093 գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով հաշվարկված ՝ 2026թ․ համար բնապահպանական հարկից մասհանված 10 500 000 ՀՀ դրամ ներդնել Մեծամոր քաղաքի վարչական կենտրոն թիվ 1 հասցեում գտնվող պուրակի քանդման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ /կադաստրային ծածկագիր 04-003-0031-0001-ից մոտ 1800 քմ տարածք/, որտեղ նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները․
1․1 Մեծամոր քաղաքի վարչական կենտրոն թիվ 1 հասցեում գտնվող պուրակի քանդման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ /կադաստրային ծածկագիր 04-003-0031-0001-ից մոտ 1800 քմ տարածք/
1․2 Կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը
2․ Հաստատել 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջարկությունները և ֆինանսավորման համամասնությունները։
3․ Առաջարկել շրջակա միջավայրի նախարարությանը ՝ հիմք ընդունել սույն ծրագիրը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։