Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ Սուսաննա Սարգսի Հակոբյանին/ծնված 13․02․1961թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,161 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,17580 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0148 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0148 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-073-0045-0001/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սուսաննա Սարգսի Հակոբյանին/ծնված 13․02․1961թ․/, Մարինե Սարգսի Մարտիրոսյանին/ծնված 29․03․1968թ․/, Կարինե Սարգսի Հակոբյանին/ծնված 05․09․1967թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սուսաննա Սարգսի Հակոբյանի/ծնված 13․02․1961թ․/, Մարինե Սարգսի Մարտիրոսյանի/ծնված 29․03․1968թ․/, Կարինե Սարգսի Հակոբյանի/ծնված 05․09․1967թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Սարգսի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։