Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Գեոր Գլազ» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 13- ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Գեոր Գլազ» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր 1փ․, 47/1 հասցեում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Գեոր Գլազ» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 900335237179 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։