Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը և 2022 թվականի հունիսի 24-ի N144 որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև «Տաթևիկ Մեսրոպյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի օգօստոսի 15-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Տաթևիկ Մեսրոպյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրի 8 փ․ 8 տ․ հասցեում (մինչև 45 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ «Տաթևիկ Մեսրոպյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335008349 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 8340 (ութ հազար երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։