Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ Մանյա Սարգսի Մարտիրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 3-րդ փողոց, 57 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,17800 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1968 թվականին կառուցված 97,50 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 15,96 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 4,65 ք/մ աստիճանի, 1972 թվականին կառուցված 68,85 ք/մ ծածկոցի նկատմամբ Մանյա Սարգսի Մարտիրոսյանի /ծնված 20․01․1953թ․/ և Նառա Շուռայի Առաքելյանի /ծնված 08․12․1981թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մանյա Սարգսի Մարտիրոսյանի /ծնված 20․01․1953թ․/ և Նառա Շուռայի Առաքելյանի /ծնված 08․12․1981թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 3-րդ փողոց, 57 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,17800 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1968 թվականին կառուցված 97,50 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 15,96 ք/մ բնակելի տան, 1968 թվականին կառուցված 4,65 ք/մ աստիճանի, 1972 թվականին կառուցված 68,85 ք/մ ծածկոցի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,00449 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-075-0041-0017/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մանյա Սարգսի Մարտիրոսյանին /ծնված 20․01․1953թ․/ և Նառա Շուռայի Առաքելյանին /ծնված 08․12․1981թ․/։
4․ 2014 թվականին կառուցված 19,88 ք/մ անասնաշենքը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանյա Սարգսի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։