Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,12 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,115689հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Ռուստամ Ագիտի Ուսոյանի կողմից որպես լիազորված անձ՝ ք․ Երևան Հալաբյան 22 Ա շենքի 32-րդ բնակարանի բնակիչ՝ Յուրի Նիկոլայի Մանվելյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,12հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,024հա (կադաստրային ծածկագիր՝ 04-042-0052-0005) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,091689 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 218000 /երկու հարյուր տասնութ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Ռուստամ Ագիտի Ուսոյանին /ծնված 18․05․1963թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռուստամ Ագիտի Ուսոյանին /ծնված 18․05․1963թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուստամ Ագիտի Ուսոյանի կողմից լիազորված անձ՝ Յուրի Նիկոլայի Մանվելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։