Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Սոֆիա Ավագյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Սոֆիա Ավագյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայր Ռ․ Գասպարյան փ․, 4 հասցեում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
2. «Սոֆիա Ավագյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335232253 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։